«Ի՞նչ է ուզում կինը». հարց, որի պատասխանը դարերի ընթացքում չի գտել և ոչ մի փիլիսոփա, գիտնական, տղամարդ: Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Լիլիթ Մելքոնյանն է, ով Հայաստանի 2-րդ հեռուստաընկերության եթերում նույնպես փորձում է բացահայտել առեղծվածային կնոջ ցանկությունները:
-Լիլիթ, դուք, կարծեք թե, կարիերիստ կնոջ տեսակին եք պատկանում: Իսկ նման մարդկանց մասին ասում են,
որ ընտանիք կազմելու, պահպանելու հարցը բարդանում է:Ինչպե՞ս է հաջողվում համատեղել ընտանիքն ու
գործունեությունը:
- Ես տարբեր ոլորտներում եմ աշխատել՝ ռադիո, հեռուստատեսություն, պետական կառավարման համակարգ: Չեմ սիրում մնալ այնտեղ, որտեղ ինձ հետաքրքիր չէ, նախընտրում եմ այն, ինչ սիրում եմ: Իսկ ինչ վերաբերում է կարիերիստ լինելուն, ապա ես ինձ այդպիսին չեմ համարում: Ուղղակի, քանի որ հեռուստատեսությունը տեսանելի ու շարունակական աշխատանք է, կողքից այդպես է ընկալվում:
-Դուք մասնագիտությամբ լրագրող եք, բայց Ձեզ միշտ հանդիպում ենք հաղորդավարի կարգավիճակում, ինչո՞ւ:
-Գործունեությունս սկսել եմ ռադիոյից՝ 1993-94 թվականներին: Այն ժամանակ սկսեցին լրագրողները ոչ միայն գրել, այլև վարել իրենց հաղորդումները: Ես հիմնականում հեղինակային հաղորդաշարեր էի անում: Նաև փաստագրական ֆիլմերի շարք ունեմ պատրաստած: Ընդհանրապես, գտնում եմ, որ յուրաքանչյուր լրագրող ինքը պետք է իր պատրաստած հաղորդումը վարի, որպեսզի կարողանա ճիշտ մատուցել:
Շարունակությունը` այստեղ: