Սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանի և երգահան Ռիչարդ Մադլենյանի սիրավեպի մասին խոսում էին քաղաքի ամեն անկյունում: Չնայած նրանք երբեք չեն հաստատել իրենց սիրավեպի մասին լուրերը՝ նշելով, որ թեման անձնական է, սա այն դեպքն է, երբ հանրությունը ոչ թե կասկածում էր, այլ հաստատ գիտեր: Լիկայի և Ռիչարդի սիրավեպի մասին լուրերն ավելի մեծ թափ ստացան, երբ մարդիկ սկսեցին հաճախ նրանց միասին նկատել միջոցառումներին, իսկ երբ Կամերային թատրոնի դերասանների հետ Եգիպտոս՝ հանգստի մեկնեցին նաև Ռիչարդն ու Լիկան, խոսակցությունները դարձան միանշանակ:

 

Այժմ լուրեր են տարածվել, թե զույգը բաժանվել է: BlogNews.am-ն այս մասին զրուցել է Լիկայի հետ: «Անկեղծ ասած, այս թեմայից արդեն հոգնել եմ: Ես երբեք չեմ հաստատել, որ մենք միասին ենք, որ հիմա հաստատեմ, որ բաժանվել ենք»,- ասաց նա, սակայն խոսելով անձնական կյանքի մասին՝ նշեց, որ իր սիրտն այժմ ազատ է` այսպիսով անուղղակիորեն հաստատելով իր և Ռիչարդի բաժանումը բոլոր նրանց համար, ովքեր հավատում էին այս սիրավեպի իսկությանը:

 

Շարունակությունը` այստեղ: