Արսեն Գրիգորյանը`«ռոմանսների Արսենը», այս օրերին բուռն գործունեություն է ծավալում: ««Վաղարշապատ» խմբի հետ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ պատրաստում ենք նոր երգ՝ Հայաստանի մասին: Երգի վերջնական անունը դեռ չենք որոշել, հնարավոր է այն անվանենք «Հայաստան, տունն ես հայերի»: Երգը կատարելու եմ ես՝ խմբի անդամների հետ միասին»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգիչը:
Արսեն Գրիգորյանի երաժշտությամբ և Ավետ Բարսեղյանի խոսքերով նոր երգ է պատրաստվում նաև Սոնա Ռուբենյանի համար. «Ես զբաղված եմ այս երգի երաժշտական պրոդյուսինգով: Այնպես որ, գործիքավորումը նույնպես ինձ է վստահված: Երգը կոչվում է «Աղքատ, թե հարուստ»»:
Շարունակությունը` այստեղ: