Life.Panorama.am-ն այսօր զրուցել է դերասան Արմեն Սարգսյանի հետ, ով հեռուստադիտողին առավել ծանոթ է «Շանթ» հեռուստաընկերության «Լիալուսին», «Անծանոթը» և «Սիրո գերին» սերիալներից: Ի դեպ, վերջինում մարմնավորում է սփյուռքահայ Հայրոյին: Շատերը նրան կհիշեն Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» գեղարվեստական ֆիլմում գլխավորԱրմենի դերում: Երիտասարդ դերասանը համագործակցում է նաև դրսի ֆիլմարտադրողների հետ:


-Այսօր այլ զբաղվածություն ունե՞ք:

-Ընկերներիս հետ 2012 թվականի փետրվար ամսին հիմնադրել ենք «Էպսիդոն» թատերախումբը: Արդեն երեք տարի ակտիվ գործունեություն ենք ծավալում մայրաքաղաքում, երբեմն լինում ենք նաև մարզերում: Մարտի 24-ին նախապատրաստվում ենք պրեմիերայի: Կներկայացնենք «Չստացված գողություն» կատակերգությունը: Զուգահեռ այս ամենին՝ նկարահանվում եմ Ալբերտ Մկրտչյանի գեղարվեստական ֆիլմում: Ֆիլմը Սոս Սարգսյանի «Լակոտը» վիպակի հիման վրա է:

 

-Ի՞նչ կերպար եք մարմնավորելու:

-Երեք գլխավոր հերոսներից մեկն եմ լինելու, բայց դեռ չեմ ցանկանում շատ փակագծեր բացել:

 

Շարունակությունը` այստեղ: