Ավստրալացի հանրաճանաչ երգիչ Գայ Սեբաստիանը կուղեւորվի «Եվրատեսիլ» երգի մրցույթ, որտեղ առաջին անգամ ներկայացվելու է Ավստրալիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Չնայած այն բանին, որ մրցույթն ավանդաբար անցկացվում է եվրոպական երկրների մասնակցությամբ, Ավստրալիան հոբելյանական 60-րդ «Եվրատեսիլ»-ում մրցութային ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել, ասված է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիայի հաղորդագրության մեջ:
33-ամյա երգիչ եւ կոմպոզիտոր Գայ Թեոդոր Սեբաստիանը հայտնի է որպես «Դարձիր աստղ» մրցույթի ավստրալական տարբերակի առաջին թողարկման հաղթող: Մենակատարի իր երաժշտական կարիերայի ընթացքում 2003 թվականից ի վեր նա ձայնագրել է յոթ ստուդիական ալբոմ:
«Եվրատեսիլ» երգի մրցույթը կկայանա մայիսին Վիեննայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: