«Եվրատեսիլի» առաջիկա մրցույթում Ֆինլանդիան կներկայացնի պանկ-խումբ, որի մասնակիցների մոտ ախտորոշված են Դաունի համախտանիշ եւ աուտիզմ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:
PKN (լրիվ անվանումն Է՝ Pertti Kurikan Nimipaivat) քառյակը որպես «Եվրատեսիլ»-ի ազգային մասնակից Է ընտրվել ֆինն հեռուստադիտողների կողմից:
Մրցույթում խումբը կկատարի Aina Mun Pitaa երգը («Ես միշտ ստիպված եմ լինում») երգը: Դրանում խոսքը վերաբերում Է «ճիշտ» մարդու չափավոր կյանքի անբավարարվածությանը, որն աշխատանքի Է գնում, իրեն կարգի բերում, ճիշտ սնվում եւ քնում, բայց չի կարող զվարճանալ եւ տեսնվել ընկերների հետ:
«Մենք չենք ցանկանում, որ մարդիկ քվեարկեն մեր օգտին, որովհետեւ մեզ խղճում են: Մենք այնքան Էլ չենք տարբերվում մյուս բոլորից. պարզապես նորմալ տղաներ ենք՝ մտավոր հետամնացությամբ»,- The Guardian-ին ասել Է բասիստ Սամի Հելլեն:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, խումբը կազմվել Է բարեգործական միջոցառումներից մեկի ժամանակ եւ հայտնվել 2012 թվականի The Punk Syndrome («Պանկի համախտանիշ») վավերագրական ֆիլմում: