Սիրո տոնին երգիչ Էրիկի ներկայացրած նոր՝ «Սիրո զանգեր» երգն իրականում երկար նախապատմություն ունի:) Այն նվիրված է հաղորդավար Արտավազդ Ամիրյանին և նրա կնոջը՝ Մարիամին:)

 

 

ESem.am-ի հետ զրույցում Էրիկն ասաց, որ Արտավազդն իր մտերիմ ընկերն է և վաղուց խոստացել էր նրան երգ նվիրել հարսանիքի կապակցությամբ: «Քանի որ այս երգը շատ մեղեդային գեղեցիկ ստեղծագործություն էր, շատ համապատասխան էր: Արտոն երգը լսելուց հետո միանգամից համաձայնեց նվերին ու Ավետը գրեց խոսքերը: Շատ դժվար է ամեն անգամ հետաքրքիր լուծում տալ սիրո թեմային, սակայն Ավետի գրիչն ինչպես միշտ գերազանցեց իրեն:)»,- ասաց Էրիկը, ով երաժշտության հեղինակն է:

 

 

Երգիչը նշեց, որ «Սիրո զանգերը»  մի քանի անգամ հնչել է ռադիոյով, ինչից հետո իրեն հաճախ են հարցրել՝ ինչպե՞ս կարող են ներբեռնել այն: Այդպես էլ «Սիրո զանգերը» Վալենտինի օրը հայտնվեց Յութուբի իր ալիքում:)

«Երգն առաջին անգամ հնչել է Արտավազդի ու Մարիամի հարսանիքին՝ որպես Արտավազդի նվերը Մարիամին: Այն դարձել էր նրանց տարոսիկների պես, ձայնագրվել էր և որպես սկավառակ բաժանվել հյուրերին»,- հիշեց Էրիկը:

 

 

Արտավազդն էլ ESem.am-ին հայտնեց, որ Մարիամը մինչև վերջին պահը չի իմացել, թե ինչ անակնկալ է մատուցվելու իրեն:) «Առաջին անգամ երգը լսել եմ մեքենայի մեջ ու միանգամից կպել է իր սրտիս: Իսկապես շատ գեղեիկ երգ է: Մարիամը ևս շատ հավանեց այն, իր ամենասիրելի երգերից մեկն է, մինչև այսօր լսում է,- ասաց հաղորդավարը ու հավելեց, որ ինքն էլ է հաճախ լսում: -Երևի մեզ է վերաբերում, ամեն անգամ վերապրում ենք այդ օրերը, դրա համար է այդքան հաճելի լսելը»:

 

 

Արտավազդը նշեց, որ երգը նվեր է եղել բոլորի կողմից: «Առաջին հերթին՝ Էրիկը գրեց շատ գեղեցիկ երաժշտություն, ապա՝ Ավետը՝ հրաշալի խոսքերը, ինչի համար շատ շնորհակալ եմ»,- ասաց նա:

Հաղորդավարը հայտնեց, որ առաջիկայում կլինի երգի վիդեոտարբերակը: «Խոսքը ոչ թե տեսահոլովակի, այլ մեր հարսանիքից հավաքված փոքրիկ ֆիլմի մասին է, որը կուղեկցի երգին»,- ավելացրեց նա:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը