Երեք տարեկան հասակից երգող Ռազմիկ Բաղդասարյանը մասնագիտական կրթություն ստանալուց հետո միայն վերջերս ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը` նկարահանված «Սուրբ մայրեր» երգի հիման վրա, որի ռեժիսորը Սերժ Գաբյանն է: Երգիչը ծնվել է 1991 թվականին` Հրազդանում: Ութ տարեկանում Թովմաս Պողոսյանի հրավերով ընդունվել է Երեւանի Ջիվանու անվան աշուղական դպրոց` վարպետ Ռոմանոս Աղաջանյանի դասարանը:
Ժողովրդական երգիչը տասը տարեկանում ունեցել է իր առաջին մենահամերգը «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում, որին ներկա են եղել Օֆելյա Համբարձումյանը, Սիլվա Կապուտիկյանը, Անահիտ Սահինյանը եւ ուրիշներ. «Այդ ժամանակ նրանք իրենց կարծիքն են հայտնել իմ մասին, ինչը բարձրարժեք է ինձ համար: Իսկ ուսուցիչս ժողովրդական երգի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանն է, որի անունն այսօր քիչ է բարձրաձայնվում», - BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Ռազմիկը:
Շարունակությունը` այստեղ: