Ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերը պատմել է, որ սկսել Է աշխատել գրող Սերգեյ Դովլատովի կենսագրությանը նվիրված ֆիլմի վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

«Նախագիծը դեռ նախնական փուլում Է: Մեզ թվում Է՝ դա շատ հզոր բան կլինի: Մենք չենք ունեցել ֆիլմեր Պիտերի մասին, երբ երիտասարդ Էին Բրոդսկին, Դովլատովը, Ռեյնը»,-իր մտահղացումը ներկայացրել Է կինեմատոգրաֆիստը:

 

Գերմանի խոսքով՝ նախագծի գործարկման համար իրեն անհրաժեշտ Է ստանալ Սերգեյ Դովլատովի ընտանիքի հավանությունը: Ռեժիսորը հավելել Է, որ սցենարի կապակցությամբ կանոնավոր կերպով խորհրդակցում Է գրողի դստեր՝ Եկատերինայի հետ: