Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն է:

   

-Այժմ, բացի սերիալային զբաղվածությունից, ի՞նչ գործունեություն եք ծավալում:


-Աշխատում եմ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Նաև «Պենելոպե» մոնոներկայացմամբ, որով մասնակցել եմ «Արմմոնո» փառատոնին, այժմ շրջագայում եմ աշխարհի տարբեր երկրներում:

 

-Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատում էիք Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: Այն Պարոնյան թատրոնով փոխելու անհրաժեշտությունն ինչի՞ց առաջացավ:


-Այո, Սունդուկյան թատրոնում աշխատել եմ 1996 թվականից: Երկու-երեք տարի առաջ, երբ տեղափոխվել էի Ռուսաստանի Դաշնություն, իմ պայմանագրի ժամկետը լրացավ: Քանի որ Հայաստանում չէի, չէի կարող այն երկարաձգել: Վերադարձից հետո հասկացա, որ ժանրային փոփոխություն եմ ուզում, կյանքի նոր փուլը ցանկացա նոր թատրոնում սկսել:

 

Շարունակությունը` այստեղ: