Universal Pictures կինոընկերությունը հայտարարել է, որ Սթիվ Ջոբսի մասին կենսագրական ֆիլմը կինոթատրոնների Էկրաններին կհայտնվի ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

 

Ռուսաստանում էկրան դուրս գալու ամսաթիվը հայտնի չէ:

 

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են հունվարի վերջին Սան Ֆրանցիսկոյում: Կինոնկարի սյուժեն հիմնված է Apple ընկերության հիմնադրի վերաբերյալ Ուոլթեր Այզեքսոնի գրքի վրա:

 

Ռեժիսորական աթոռն զբաղեցրել է օսկարակիր ռեժիսոր Դենի Բոյլը, որը հայտնի է «Միլիոնատերը՝ հետնախորշից» եւ «Ասեղի վրա» ֆիլմերով: Ջոբսի դերը կկատարի Մայքլ Ֆասբենդերը, իսկ Macintosh-ի մարկետինգի  բաժնի պետ Ջոաննա Հոֆմանի դերում կնկարահանվի Քեյթ Ուինսլեթը:  

 

Կինոընկերության տեղեկատվության համաձայն՝ ֆիլմի գործողությունը կծավալվի Macintosh համակարգիչների թողարկման պահից մինչեւ 1998 թվականը, երբ ազդադարվեց iMac-ը: Սթիվ Ջոբսը շարունակում Էր Apple-ում աշխատել մինչեւ 2011 թվականը՝ մինչեւ քաղցկեղից մահանալը: 

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ֆիլմի վրա աշխատանքը Sony Pictures-ից Universal-ին Է անցել այն բանից հետո դերասանական կազմի կապակցությամբ լուրջ տարաձայնություններ ծագեցին պրոդյուսեր Սքոթ Ռուդինի եւ տնօրենների խորհրդի նախագահներից մեկի՝ Էմի Պասկալի միջեւ: