Ռեժիսոր Ֆաթիհ Աքինը խոսել է «Սպի» ֆիլմի մոսկովյան պրեմիերային ընդառաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, մոսկովյան պրեմիերային ընդհառաջ Ֆաթիհ Աքինն ասել է, որ 7 տարի աշխատելով «Սպի» ֆիլմի վրա, նա չէր պատրաստվում նկարել ֆիլմ ցեղասպան ության մասին:
«Իմ այս ֆիլմում ես պատմում եմ մի հայ մարդու պատմություն, ով տեղյակ չի եղել քաղաքական իրարանցումների մասին: Այս իմ ճանապարհորդությունը ես սկսել եմ միաժամանակ ինքս ինձ հարց տալով, թե կկարողանա արդյոք այն դառնալ կամուրջ՝ միավորելով նրանց, ովքեր ընդունում են, և նրանց, ովքեր ժխտում են Թուրքիայում տեղի ունեցած Ցեղասպանությունը», - ասել է Ֆաթիհ Աքինը:
«Սպի» ֆիլմի սցենարի հեղինակներն են հենց ինքը` ռեժիսորը, և Մարտիկ Մարտինը: Ֆիլմը պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու` Նազարեթ Մանուկյանի մասին, ով տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները, հնարավոր է, ողջ են մնացել և սկսում է նրանց փնտրտուքները: Մեկ ժամ երեսունութ րոպե տևողությամբ ֆիլմն անգլերեն լեզվով է:
Եվրոպացի նշանավոր կինոգործիչ, ազգությամբ թուրք Ֆաթիհ Աքինը ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Նա Կաննի ու Բեռլինի միջազգային կինոփառատոնների գլխավոր մրցանակների դափնեկիր է: