Գևորգ Բարսամյանը պատրաստվում է երկրպագուներին ներկայանալ միանգամից երկու պրեմիերայով, որոնցից մեկը նախատեսվում է երգի, մյուսը՝ տեսահոլովակի տեսքով: «Փետրվար ամսին նոր գեղեցիկ երգ կներկայացնենք հանդիսատեսին, սակայն դրա մասին դեռևս շատ բան չեմ կարող ասել:
Հաջորդ անակնկալը, որը հավանաբար մարտի սկզբին կմատուցենք, կլինի երգ՝ տեսահոլովակով: Քանի որ վերջերս շատ էին խոսակցությունները, որ Գևորգը իր երգացանկում միայն ուրախ ու դրական կատարումներ ունի, որոշեցինք՝ այս երգն իր տեսակով և ռիթմով տարբերվի: Մեզ մոտ սերը գովերգող երգիչները քիչ են, բոլորը տխուր երգեր են երգում, մենք էլ որոշեցինք հասկանալ դա ինչ է: Բայց մի բան հաստատ է, այս կատարումն իր տեսակով լինելու է օրիգինալ և տարբերվելու է մինչ այս եղածներից:»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգչի մենեջեր Վերոնիկա Բարսամյանը:
Շարունակությունը` այստեղ: