Life.Panorama.am-ի այսօրվա զրուցակիցն անծանոթների համար ինքնավստահ ու գոռոզ, իրականում՝ շփվող ու հումորով Սոֆյա Պողոսյանն է: Դերասանուհի, ում հանդիպել ենք մի շարք սերիալներում, այսօր էլ հետևում ենք «Շանթ» հեռուստաընկերության «Սիրո գերին» հեռուստասերիալում՝ Անուշի կերպարում:
-Բացի «Սիրո գերին» հեռուստասերիալից՝ այլ առաջարկներ ունե՞ք:
-Առաջարկներ շատ կան և՛ սերիալներից, և՛ հաղորդումներից: Ունեմ նաև առաջարկ՝ նկարահավելու գեղարվեստական ֆիլմում, բայց երբ ներգրավված ես որևէ նախագծում, դժվար է համատեղելը:
-Եթե չեմ սխալվում, մենք Ձեզ գեղարվեստական ֆիլմում դեռևս չենք հանդիպել:
-Այո, քանի որ առաջարկները միշտ համընկել են սերիալային նկարահանումների հետ: Նաև, դեռևս չի եղել այնպիսի կերպարի առաջարկ, որն ինձ հոգեհարազատ կլիներ, դուր կգար:
Շարունակությունը` այստեղ: