«Օսկար» մրցանակաբաշխության հինգ անվանակարգերում առաջադրված «Աղվեսի որսորդը»  ֆիլմը հայկական կինովարձույթում է: Հունվարի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ արդեն իսկ մի շարք մրցանակների արժանացած ֆիլմի պրեմիերան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բեննեթ Միլերի ողբերգական ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է Կ աննի կինոփառատոնում, իսկ համաշխային վարձույթում հայտնվել դեռևս նախորդ տարի: Ռուսաստանում և Հայաստանում ֆիլմը հասանելի է միայն հունվարից: Կինոնկարն արժանացել է միջազգային կինոմամուլի բարձր գնահատականին:


«Աղվեսի որսորդը» պատմություն է երկու օլիմպիական մարզիկ-չեմպիոնների ՝ Մարկ և Դեյվ Շուլց եղբայրների մասին: Նրանք մշտապես միասին մարզվում են և պատրաստվում համաշխարհային մրցաշարերին: Մի անգամ Մարկը զանգ է ստանում մի անհայտ մարդուց, ով նրան է հրավիրում իր տուն: Այդ անձը մեծահարուստ Ջոն Դյուպոնն է, ով ըմբշամարտի մեծ երկրպագու է, և հրավիրում է Մարկին իր մոտ՝ մարզվելու:

 

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս անվանի դերասաններ Սթիվ Քարելը, Չենինգ Թեյթումը, Մարք Ռուֆալոն, Սիենա Միլերը և այլք: