Կրկին կիրակի է ու ֆիլմ դիտելու հրաշալի առիթ: Այս անգամ ESem.am-ը խոսել է դերասանուհի Լիա Զախարյանի հետ ու պարզել նրա սիրելի ֆիլմերը: Լիայի խոսքով՝ հաճախ է ֆիլմեր դիտում, նույնիսկ օրը երկու-երեք անգամ, սակայն չի սիրում մի ֆիլմը երկրորդ անգամ նայել:

 

Դերասանուհին նախընտրում է թրիլլեր, դրամա, դետեկտիվ, ֆանտաստիկ, կենսագրական ֆիլմեր: «Ֆիլմ դիտելիս ուշադրություն եմ դարձնում նպատակին, թե կարող է ուսուցանել, սերմանել, դաստիարակչական ինչ բնույթ ունի, հետո միայն դերասանական խաղին, ռեժիսորական աշխատանքին»,- ասաց նա:

 

 

Ըստ Լիայի՝ երբեք կիսատ չի թողնում ֆիլմը, անգամ, եթե այն անհետաքրիքիր է թվում: «Կարծում եմ՝ եթե մինչև վերջ դիտես ու փորձես մեկ այլ տեսակետից ընկալել, ինչ-որ կարևոր ու օգտակար բան կգտնես քեզ համար»,- հավելեց սերիալային դերասանուհին:

Նա նշեց, որ կցանկանար ավելի շատ ֆիլմեր նշել, քանի որ շատ ֆիլմեր կան, որոնք սիրում է, սակայն առանձնացրեց հետևյալ հնգյակը.

Исчезнувшая

 

Пиджак

 

 

Джиа

 

 

Ешь, молись, люби

 

 

Холодная гора

 

 

Դե ինչ, մաղթում ենք հաճելի կինոդիտում :)


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը