Հանրային հեռուստաընկերությունն ու «Շարմ» հոլդինգը համատեղ նկարահանել են գեղարվեստական նոր ֆիլմ` նվիրված 2006 թվականի մայիսին տեղի ունեցած Երեւան-Սոչի ողբերգական չվերթի զոհերի հիշատակին: «Անավարտ թռիչք» մելոդրաման սիրո պատմություն է` հիմնված իրական փաստերի վրա: Հերոսները հանգամանքների բերումով կապված են այն դրամատիկ օրվա հետ, երբ նույն պահին ընդհատվել է 113 մարդու ճակատագիր:
Մելոդրամայի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարը գրել է Անահիտ Մխիթարյանը: Ելենան BRAVO.am-ին հայտնել է, որ ֆիլմի հիմք հանդիսացող պարզությունն ու հավատը հույս են ներշնչում անլուծելի թվացող դժվարությունները հաղթահարելու համար. «Ավիավթարից հետո Երեւանում սիրո մի պատմություն էր պտտվում. աղջիկը կորցրել էր սիրելիին ու չէր հասցրել հրաժեշտի խոսք ասել: Ես ու սցենարի հեղինակը որոշեցինք հանդիպել աղջկան ու հայտնել, որ ուզում ենք նրա սիրո պատմության հիման վրա ֆիլմ նկարել»:
Շարունակությունը` այստեղ: