Լոնդոնում հայտարարվել են BRIT Awards հեղինակավոր երաժշտական մրցանակի անվանակարգորդները: Պարգեւների հանձնման 35-րդ արարողությունը կկայանա փետրվարի 25-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի O2 արենայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սեմ Սմիթը ներկայացված Է հինգ կատեգորիաներում, որոնց թվում են «լավագույն բրիտանացի կատարող», «տարվա ճեղքում», «լավագույն բրիտանական սինգլ», «լավագույն բրիտանական տեսահոլովակ», ինչպես նաեւ «լավագույն բրիտանական ալբոմ» անվանակարգերը: Ուշագրավ Է, որ անցյալ տարի Սմիթը հաղթել Էր «քննադատների ընտրությունն» անվանակարգում:
Իրենց հերթին, նրա գործընկերներ Էդ Շիրանը եւ Ջորջ Էզրան հավակնում են չորս պարգեւների: Բոլոր երեք երաժիշտներն Էլ ներկայացված են երկու գլխավոր անվանակարգերում՝ «լավագույն բրիտանացի կատարող» եւ «լավագույն բրիտանական ալբոմ»:
Երաժիշտներ Բեքը, Հոզիերը, Ջեք Ուայթը, Ջոն Լեջենդը եւ Ֆարել Ուիլյամսն այս տարի հավակնում են «լավագույն միջազգային կատարողներ» կոչմանը:
«Լավագույն բրիտանական կատարողուհի» կոչման համար այս անգամ կպայքարեն Էլլա Հենդերսոնը, Թալիա Բառնետը, որն ավելի հայտնի Է որպես FKA Twigs, Ջեսի Ուերը, Լիլի Ալենը եւ Փալոմա Ֆեյթը: Միեւնույն ժամանակ «ավագույն միջազգային կին կատարողը» կարող են դառնալ Բեյոնսեն, Լանա Դել Ռեյը, Սիան, Էննի Քլարքը, որը հանդես Է գալիս St Vincent կամ Թեյլոր Սվիֆթ կեղծանվամբ:
ՏԱՍՍ-ը նշում Է, որ «Լավագույն բրիտանական խումբ» կատեգորիայում ներկայացված են alt-J-ն, Clean Bandit-ը, Coldplay-ը, Royal Blood-ը եւ One Direction-ը: «Լավագույն միջազգային խումբ» անվանակարգում նշված են հինգ արտասահմանյան կոլեկտիվներ, որոնց թվում են՝ 5 Seconds of Summer-ը, The Black Keys-ը, First Aid Kit-ը, Foo Fighters-ը եւ The War on Drugs-ը:
BRIT Awards-ը 1977 թվականին հիմնել Է Մեծ Բրիտանիայի ձայնագրության ինդուստրիայի ասոցիացիան: Այս մրցանակը, որնամեն տարի հանձնվում Է հիմնականում բրիտանացի փոպ-կատարողներին, համարվում Է ամերիկյան Grammy Awards-ի նմանօրինակը: