Հայտնի են «Ոսկե ազնվամորի» պարգեւի պաշտոնական անվանակարգորդները, մրցանակ, որով նշվում են կինեմատոգրաֆի բնագավառի ամենավատ աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դրանց ցանկը ներկայացրեզ է Associated Press-ը:

 

Անվանակարգերի թվով առաջատարը դարձել Է «Տրանսֆորմերները. Բնաջնջման դարաշրջանը» ֆիլմը: Այն հավակնում Է յոթ հակապարգեւների, այդ թվում՝ «Ամենավատ կինոնկարը», «Ամենավատ սիքվելը», «Ամենավատ սցենարը» եւ «Վատթարագույն դերասանական անսամբլը» կատեգորիաներում:  

 

Տարվա ամենավատ ֆիլմը կարող են ճանաչվել նաեւ «Փրկել Սուրբ Ծնունդը», «Լքյալները», «Հերակլես. Լեգենդի սկիզբը», «Նինձյա կրիայիկները» կինոնկարները:

 

Տարվա ամենավատ դերասանի կոչմանը հավակնում են, մասնավորապես, Նիկոլաս Քեյջը («Լքյալները»), Սեթ Մակֆառլեյնը («Գլուխը կորցնելու միլիոն եղանակ») եւ Ադամ Սենդլերը («Խառնածինները»): Ամենավատ դերասանուհու կոչման հավակնորդների թվում են Դրյու Բերիմորը («Խառնածինները»), Քեմերոն Դիազը («Այլ կին»), Շառլիզ Թերոնը («Գլուխը կորցնելու միլիոն եղանակ»):

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, «Հարցազրույց» սկանդալային կատակերգությունը, որը ներկայացվել Էր «Ոսկե ազնավամորու» հավակնորդների համառոտ թերթում, անվանակարգերից ոչ մեկում չի հայտնվել:  

 

Հակապարգեւը կշնորհվի այսպես կոչված «Ոսկե ազնվամորի» հիմնադրամի անդամների քվեարկության արդունքներով, հիմնադրամ, որի կազմի մեջ այժմ մտնում են ավելի քան 750 լրագրողներ, կինոինդուստրիայի փորձագետներ եւ պարզապես կինոյի երկրպագուներ տարբեր երկրներից: Այս տարի «Ոսկե ազնվամորու» դափնեկիրներն, ավանույթի համաձայն, հայտնի կդառնան «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունից մեկ օր առաջ, այսինքն ՝փետրվարի 21-ին: Հաղթողի մրցանակը պլաստմասսայե ազնավամորին Է՝ պատված ոսկեգույն ներկով: Առավել հաճախ մրցանակի անվանակարգորդներն անտես ում են պարգեւատրման արարողությունը: