Առնետ (1948, 1960, 1972, ...) Առնետի տարում ծնվածները 2015 թվականին մշտապես կգտնվեն նյարդային ու դյուրագրգիռ վիճակում, ինչ-որ մեկը անընդհատ կխափանի նրանց պլանները: Նրանք ամբողջ տարվա ընթացքում կպայքարեն անպատասխանատու մարդկանց դեմ՝ անընդհատ ապացուցելով իրենց իրավացի լինելը: Այս նշանի ներկայացուցիչները պետք է հրաժարվեն աշխարհը գրավելու մտադրություններից և հանգստանալ սովորեն: Հատկապես, երբ նրանց աշխատանքը այդքան էլ չի գնահատվի այս տարի: Բայց կա մեկ դրական միտում, այս տարին բարենպաստ կլինի սիրային ասպարեզում: Առնետի տարում ծնվածները կգտնեն իրենց կեսերին: 


Ցուլ (1949, 1961, 1973,...) Համառ բնավորություն ունեցող ցուլերն այս տարի կհասնեն իրենց առաջ դրված բոլոր նպատակներին: Այս տարի նրանք կսովորեն  համագործակցության կապեր հաստատել, լսել ուրիշի կարծիքը և վերլուծել կիրենց արարքները: Շրջապատը կհիանա ցուլերի գաղափարներով: Սպասվում է ֆինանսական կայունություն:


Վագր (196, 1974,...) Վագրերի նպատակասլացությունը և խորամանկությունը ամբողջ տարի նրանց կոնֆլիկտների կդրդի: Սակայն հարաբերություններում լարվածությունը միայն կամրապնդի նրանց ձգտումները: Նման միջադեպերը կկոփեն նրանց կամքի ուժը և կօգնեն գտնել իսկական ու անկեղծ համախոհների:

 

Նապաստակ/կատու (1963, 1975, ...) Նապաստակի տարում ծնվածներին մեծ փոփոխություններ են սպասվում: 2015 թվականը նապաստակների համար արժեքների վերանայման տարի է: Դա կբերի նաև հարազատների և ընկերների հետ հարաբերությունների վերանայման: Հնարավոր է շատ լուրջ փոփոխություն անձնական կյանքում: 


Վիշապ (1964, 1976, ..) Վիշապի տարում ծնվածներն ամբողջ տարվա ընթացքում կաշխատեն իրենց իմիջի վրա, ինչը դրական կազդի նրանց ինքնագնահատականի և ստատուսի վրա: Նրանց խորհուրդ է տրվում մի փոքր զուսպ լինել էմոցիաների դրսևորման մեջ, դա կարող է կոնֆլիկտների հանգեցնել: Բազմաթիվ կոնֆլիկտները նրանց շատ բան կսովորեցնեն, բայց հարազատները նրանց մենակ չեն թողնի:


Օձ (1965, 1977, ...)  
Ամեն ինչ հանգիստ է ու լավ: Կյանքը ժպտում է ձեզ: Իմաստությունը կօգնի հաղթահարել ձանձրույթն ու անհանգստությունները: 2015 թվականը նրանց համար լավագույն տարիներից է: Նրանք կսովորեն ներել, մոռանալ վիրավորանքն ու առաջ գնալ:


Ձի (1966, 1978, ...) 

Ձիու տարում ծնված մարդիկ 2015-ին կձգտեն կյանքից առավելագույնն ստանալ: Բնատուր էներգիան և լավատեսությունը կօգնի նրանց շատ դժվարություններ հաղթահարել: Նրանք միշտ կարող են հույսն ընկերների ու հարազատների վրա: Փայտե այծի տարին նրանց համար կյանքում մեծ շրջադարձ է նախապատրաստել:


Այծ (1967, 1979, ...) Տարվա տիրակալի համար այս տարին չի կարող վատը լինել: Սակայն պետք չէ շատ ոգևորվել հաջողություններից, ուշադրություն դարձրեք ֆինանսների ու առողջության վրա: Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել` ինչն է ձեր կյանքում իսկապես կարևոր` ազատվելով այն ամենից, ինչն արժեք չունի ձեզ համար:


Կապիկ (1968, 1980, ...)  2015-ը կայունության և ներդաշնակության տարի կլինի: Կենտրոնացեք ստեղծագործական կյանքի վրա և ցույց տվեք ձեր բոլոր տաղանդները: Ձեր սիրային հարաբերություններն այս տարի կդառնան շատ ավելի հասուն և անկեղծ: Միայնակների համար տարին շատ հարմար է ընտանիք կազմելու համար: Հատուկ ուշադրություն դարձրեք հանգստին` գլխացավերից և անհանգստություններից խուսափելու համար:


Աքաղաղ (1969, 1981, ...)  Այս նշանի տակ ծնվածների  մոտ կկարգավորվեն սոցիալական հարաբերությունները, և նրանք շատ նոր ընկերներ ձեռք կբերեն: Նրանք ստիպված կլինեն անդադար աշխատել` մասնագիտական ոլորտում առաջընթաց ունենալու համար: Հարկավոր է ամբողջությամբ կենտրոնանալ աշխատանքի վրա և զգուշություն ցուցաբերել անշարժ գույք գնելու կամ ներդրումներ անելու հարցում: Առաջին եռամսյակում հնարավոր են ընտանեկան կոնֆլիկտներ, որոնցից կարելի է խուսափել հապճեպ որոշումներ չկայացնելով: Եթե նրանք դեռևս չեն գտել իրենց 2-րդ կեսին, ապա տարվա 2-րդ կեսը մեծ հնարավորություն է տալիս դրա համար: Լուրջ հիվանդությունները նրանցից հեռու կլինեն, տարվա վերջին միայն հնարավոր են խնդիրներ մաշկի և երիկամների հետ կապված:


Շուն (1970, 1982, ...)  Այս կենդանակերպի նշանի  համար նոր  գաղափարների և տեխնոլոգիաների տարի կլինի: Դա, անկասկած, մասնագիտական ոլորտում մեծ օգուտ կտա և առաջ գնալու խթան կհանդիսանա: Կարիք չկա, որ  ուշադրություն դարձնեն նախանձողների վրա, իսկ տարվա վերջին հարկավոր է զգուշություն ցուցաբերել այնպիսի հարցերում, ինչպիսիք են ավտոմեքենա կամ բնակարան գնելը: 2015-ին նրանք  ավելի շատ ժամանակ կանցկացնեն սիրելի մարդու և ընտանիքի անդամների հետ: Չեք խուսափի ընտանեկան կյանքի և մասնագիտական կյանքի միջեւ կոնֆլիկտներից, գուցե նաև ընտանիքի և աշխատանքի միջև ընտրություն կատարելու խնդրի առջև կանգնեք:


Խոզ (1971, 1983, ...)  Խոզերի  համար գալիք տարին բավականին հաջող կլինի: Տարվա հենց առաջին կեսին կբացահայտվեն նրանց անձի նոր, ստեղծագործական կողմերը, որոնք խիզախության և վճռականության հետ մեկտեղ կնպաստեն առաջընթացին  մասնագիտական ոլորտում: Պետք չէ հավատալ այն մարդկանց, ում վրա վստահ չեք, նրանք կարող են անհաջողություններ բերել: Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա 2015-ին  բազմաթիվ հանդիպումներ են սպասվում, սակայն ամեն դեպքում հարկավոր չէ չափազանց զգայունություն ցուցաբերել այդ ոլորտում: Տարվա 2-րդ կեսին նրանք կարող են լուրջ ընտանեկան խնդիրներ ունենալ, այդ ընթացքում ավել լավ կլինի խուսափել լուրջ կոնֆլիկտներից: Տարվա ընթացքում նրանց մոտ ևս հնարավոր են խնդիրներ մարսողական համակարգի հետ, սակայն դրանք ընդհանուր առմամբ առողջության վրա չեն ազդի: