Դերասանուհի Լիա Զախարյանը մեծ ոգևորությամբ է սպասում Ամանորին: ESem.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ կեսգիշերին Նոր տարին կդիմավորի տանը՝ ընտանիքի անդամների հետ, ապա ընկերների հետ կշարունակի տոնել Նոր տարին: Դերասանուհին առաջինը ESem.am-ին է վստահել նաև իր ամանորյա ֆոտոշարքը:)
Նա հավատում է՝ ինչպես դիմավորի տոները, այնպես էլ կանցնի ամբողջ տարին, այնպես որ, այս տոնը պետք է նշել ավանդական ու ճոխ:) Լիան նշեց, որ մեծ ուշադրություն է դարձնում տարվա խորհրդանիշին ու նրա պահանջներին:
«Կեսգիշերին ամեն ինչ հասցնում եմ անել. արագ-արագ խաղող եմ ուտում ու երազաանք պահում, երազանքս գրում եմ թղթի վրա, վառում և պատուհանից փչում դուրս: Դա իմ նամանկն է Ձմեռ պապիկին:) Ես հավատում եմ Ձմեռ պապիկին, քանի որ եթե hրաշքների չհավատանք, կյանքն անգույն կլինի»,- ասաց Լիան ու հավելեց, որ Ամանորի գիշերը պահած բոլոր երազանքներն անպայման իրականանում են:
«Էդպիսի երազանք չի եղել,որ պահեմ ու չիրականանանա: Նոր տարին շատ եմ սիրում նաև՝ որովհետև ամեն ինչ նորովի է սկսվում,- հավելեց դերասանուհին, ով այդքանով չի սահմանափակվում:) -Հետո դուռը բացում եմ, կոշիկ եմ գցում, տեսնեմ՝ այս տարի ամուսնանալո՞ւ եմ, թե ոչ կամ դուրս եմ գալիս փողոց ու առաջինը հանդիպած արական սեռի ներկայացուցչին հարցնում անունը: Ըստ ավանդույթի՝ դա կլինի քո ապագա ամուսնու անունն է: Շատ եմ սիրում այդ ամենը, դա հետաքրքրացնում է տոնը»:
Լիայի խոսքով՝ մասնակցում է նախատոնական աժիոտաժին ու բավականին շատ աշխատում: «Տան «ուբորկան» անում եմ, աղցանները պատրաստում եմ, համով-համով բաներ եմ պատրաստում, տունը զարդարում եմ, սեղանը բացում եմ:) Վերջին պահին շնչակտուր հասցնում եմ դիմավորել տոները:)»,- ոգևորությամբ ասաց նա:
Լուսանկարները՝ Նեկ Ղազարյանի և Ամին Ավագյանի
ԱՄ’անորյա տրամադրությամբ՝ Ամալյա Հովհաննիսյան