Բրիտանացի արքայազն Ջորջը սուրբծննդյան տոնավաճառում հանդիպել է Սանտա Կլաուսի հետ:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Daily Express թերթը, Քեմբրիջի դուքս Ուիլյամը կնոջ` Քեյթ Միդլթոնի և որդու հետ անսպասելի այցելել է Տերսֆորդ գյուղում կազմակերպված տոնական միջոցառմանը: Նրանց այցելությունը զարմացրել է հասարակ քաղաքացիներին: Թագավորական ընտանիքի անդամները ուսումնասիրել են «Սանտայի մեծ ճանապարհորդությունը» ատրակցիոնը: Իսկ նրանց 16-ամսական որդին արհեստական ձյան և տոնական լուսավորության մեջ հետաքրքրությամբ ուսումնասիրել է շարժվող եղջերուներին, պինգվիններին, սպիտակ արջերին: Բացի այդ, Ջորջը մտել է «կախարդական անտառ» և այցելել Սանտա Կլաուսի տնակը:

 

Թերթը նաև նշել է, որ Ջորջը մյուսների նման սպասել է հերթում, և հանդիպումը Սանտայի հետ տևել է 15 րոպե, ինչպես բոլորի համար: «Առանձահատուկ վերաբերմունք նրա նկատմամբ չի եղել: Մենք նրանց այցելության մասին իմացել ենք ժամանելուց կարճ ժամանակ առաջ»,- նշել է նախագծի գլխավոր մենեջեր Ջերալդին Ռայը: