Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել Կրեմլում կայացած համերգից: Լուսանկարները երգչուհի այսպես է մակագրել. «Այս անգամ Կրեմլի ելույթիս ժամանակ ինձ բեմում ընկերակցում էր «Табор возвращается» խումբը։ Նրանք զտարյուն գնչուներ են՝ անսահման կենսուրախ,անհոգ, ծիծաղով լի, ու այդ ամենը փոխանցվեց նաև ինձ և ինձնից էլ, հուսով եմ, հանդիսատեսին:»