Ավարտվեց «Mister Facebook Universe», իսկ այս տարվանից՝ «Mister Fashion Beauty Universal» միջազգային վիրտուալ մրցույթի եզրափակիչ փուլը և լավագույն հնգյակում հայտնվեցին Շրի Լանկայի, Մեքսիկայի, Սան-Տոմե և Պրինսիպիի, Պորտուգալիայի ու Հայաստանի ներկայացուցիչները: Արդյունքում «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք 2014» տիտղոսը վաստակեց Հայաստանը ներկայացնող մասնակիցը`Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել Դավիթ Ղարիբյանը` արժանանալով Գրան Պրիի:


Ի դեպ, մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 111 երկիր, որից ընտրվեց 50 Միստեր, ապա հաջորդ փուլ անցան 25-ը, այնուհետև 15-ը և որոշվեց լավագույն հնգյակը:

 Հիշեցնենք, որ «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք» միջազգային մրցույթը կարճ ժամանակում դարձավ հանրահայտ ոչ միայն օնլայն տիրույթում, այլև ռեալ կյանքում: Այն ստեղծվել է 2008 թվականին, որի նպատակն էր ընտրել սոցիալական ցանցերի առավել հայտնի ու մոդելային կեցվածք ունեցող տղամարդկանց: Այսպիսով' հենց նույն թվականին արդեն այս մրցույթին մասնակցում էր 50 երկիր: Իսկ արդեն 2014-ին մասնակից երկրների թիվը հասավ մինչև 111-ի:


Հավելենք նաև, որ կան երկրներ, որոնք ընտրում են իրենց մասնակցին և կան երկրներ էլ, որտեղից կազմակերպիչներն են ընտրում մասնակցին ու առաջարկում փորձել ուժերը մրցույթում: Եվ իհարկե, անդրադառնանք ամենակարևորին' մրցանակներին: Այս մրցույթում հաղթող ճանաչված «Միստեր Ֆեյսբուք Տիեզերքը» կստանա համաշխարհային գովազդ, ֆոտոսեսիա և մի շարք միջազգային լրատվամիջոցներում հարցազրույցներ ու գովազդային հոլովակներում նկարահանումներ: Մրցույթի ամփոփումը տեղի կունենա Պորտուգալիայում: