BlogNewz.am-ը գրում է.

 

 1  Ի՞նչը քեզ կստիպի հպարտանալ ինքդ քեզնով։ Բոլորը չէ, որ կհամաձայվեն քեզ հետ, երբ հետևես ինտուիցիայիդ ու սրտիդ։ Երբ գտնես այն, ինչ քեզ կուրախացնի, բոլորը չէ, որ կուրախանան քեզ հետ միասին։ Երբ բարի լինես մարդկանց հանդեպ, նրանք կսկսեն մտածել, թե ինչ-որ շարժառիթներ ունես դրա համար։ Երբ ազնիվ լինես, շատերը դա քո իսկ դեմ կօգտագործեն։ Երբ լավագույնը փորձես տեսնել մարդկանց մեջ, քչերը դա կգնահատեն։ Թույլ մի տուր բոլոր այս մարդկանց կանգնեցնել քեզ անել այն, ինչ ճիշտ է։ Ի վերջո կարևորն այն է, թե ինչ ես դու ինքդ մտածում քո մասին և այն կյանքի մասին, որ ապրել ես։ Դու ինքդ քեզ կհարցնես. «Արդյոք հպարտանո՞ւմ եմ այն կյանքով, որ ապրել եմ», և թող որ պատասխանդ «այո» լինի։


 2  Ինչպե՞ս կարող ես դրական ազդեցություն թողնել շրջապատի վրա։ Նույնիսկ երբ կթվա, թե անհույս փորձեր ես անում, արա այն, ինչ ճիշտ է։ Միշտ ամուր կանգնիր՝ առաջնորդվելով սիրով ու ճշմարտությամբ։ Թվում է, թե հնարավոր չէ կանգնեցնել չարությամբ լցված մարդկանց, սակայն նրանց բոլորի վերջն էլ անկումն է։ Սերն ու ճշմարտությունը միշտ էլ վեր են բարձրանում։ Շարունակիր բարությամբ լցնել աշխարհն ամեն անգամ մի փոքրիկ քայլով։ Հենց այս փոքրիկ քայլերն են, որ կուտակվելով դրականորեն փոխում են աշխարհը։ Միգուցե դու քո դրական քայլերի ամբողջական արդյունքը միանգամից չտեսնես, սակայն դրանք չափազանց կարևոր են և միայն ժամանակի ընթացքում երևան կհանեն արդյունքը։ Եթե ոչինչ չանես, ոչ մի արդյունք էլ չիլինի։


 3  Ինչի՞ ես փորձում հասնել։ իմացիր այս պարզ հարցի պատասխանն ու ամեն օր հիշեցրու ինքդ քեզ դրա մասին։ Դու պետք է առանց կասկածների, հստակ հասկանաս այն պատճառը, թե ինչու ես անում այն, ինչ անում ես։ Հաջողության կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ թիրախ կա ու դրա վրա կրակ բացելու պատճառ։

 

Շարունակությունը` այստեղ: