Նյու Յորքի ամենահայտնի երկրնաքերը՝ 12-հարկանիEmpire State Building-ը, դեկտեմբերի 7-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի դրոշի սպիտակ, կարմիր և կապույտ գույներով են լուսավորել ի պատիվ արքայազն Ուիլյամի ու նրա տիկնոջ ԱՄՆ ժամանման: Ինչպես հայտնել Է շենքի վարչակազմը, լուսային գունավորումը կպահպանվի Քեմբրիջի դքսի և դքսուհու այցի ողջ ընթացք ում՝ մինչև դեկտեմբերի 9-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հյուրերը British Airways ընկերության չվերթով Լոնդոնից ժամանել են Ջոն Քենեդու անվան օդանավակայան, որտեղից ուղեւորվել են Նյու Յորքի Մանհեթեն շրջանի Carlyle հյուրանոց: Հենց այստեղ էր նախընտրել իջեւանել Ուիլյամի մայրը՝ Ուելսի արքայադուստր Դիանան: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Ուիլյամի և Քեյթի համարից տեսարան է բացվում դեպի Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգի:
Զույգի ժամանումից դեռ մի քանի ժամ առաջ հյուրանոցի շենքի մոտ, որը նույնպես զարդարված է բրիտանական դրոշներով, հավաքվել են երկրպագուները: Լրագրողների հետ զրույցներում նրանք խոստովանել են, որ հատկապես հույս ունեն տեսնել դքսուհի Քեյթին: Սեպտեմբերին Բուքինգհեմյան պալատի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել Էին, որ նա երկրորդ երեխային է սպասում:
«Ես պարզապես ցանկանում եմ ողջունել նրանց Նյու Յորքում,-պատմել Է Հառլեմ շրջանի բնակիչ Ջեյմս Բերդենը:-Շատ անսովոր կլինի նրանց նայելը: Հուսով եմ, որ նրանք Էլ հայացք կնետեն իմ կողմը»: «Քեյթը հիրավի արժանի է ընդօրինակման,-նշել է Բոստոնի բնակչուհի Ստեֆանի Ռայանը, որը ժամանել Է Նյու Յորք:-Նրա տեսքից երբեք չի երեւում, որ նա նյարդայնանում է կամ վախեցած Է: Նա միշտ վստահ տեսք ունի, բացի այդ նա ամուսնացած Է արքայազնի հետ: Եթե նա ինձ ձեռքով անի, ապա ես կհամարեմ, որ օրս հաջողված է»:
Ուղեւորության ընթացքում Ուիլյամին ու Քեյթին ուղեկցում է յոթ մարդ, այդ թվում՝ քարտուղարներ, խորհրդական ու ոճաբան: Իրենց մեկամյա որդուն՝ Ջորջին, Ուիլյամն ու Քեյթն իրենց հետ չեն վերցրել:
Դեկտեմբերի 7-ի երեկոյան պլանավորված Էր զույգի մասնակցությունը բարեգործական ընթրիքի: Դեկտեմբերրի 8-ին Մեծ Բրիտանիայից ժամանած հյուրերը, ինչպես սպասվում Է, ներկա կգտնվեն բասկետբոլի մրցախաղի, հանդիպում կունենան ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, նրա դստեր՝ Չելսիի, երգչուհի Բեյոնսեի, ինչպես նաև նրա ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի հետ:
Այցի ընթացքում Ուիլյամը նաև պետք է Սպիտակ տանը հանդիպում ունենա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Բրիտանացի հյուրերը կայցելեն 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների հիշատակի թանգարան, ինչպես նաև ԱՄՆ-ի խոշորագույն գեղարվեստական թանգարանը՝ Մետրոպոլիտեն: Ինչպես հայտարարել են Սպիտակ տան ներկայացուցիչները, Քեմբրիջի դքսի ու դքսուհու այցը պետք է ընդգծի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի «փոխհարաբերությունների առանձնահատուկ կարգավիճակը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: