ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալիսա Ֆրեյնդլիխը 80-ամյա հոբելյանը դեկտեմբերի 8-ին նշում Է մտերիմ բարեկամների և գործընկերների շրջանում: «Դերասանուհու հրապարակային մեծարումներ պլանավորված չեն: Թատրոնում այդ օրը հանգիստ է, ինչպես միշտ երկուշաբթի օրերին»,- ՏԱՍՍ-ին հայտնել են Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնում, որտեղ աշխատում Է արտիստուհին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:    

 

Ալիսա Ֆրեյնդիլիխը Դրամատիկական մեծ թատրոնի բեմ Է դուրս եկել 30 տարի առաջ, իսկ սկսել Է 1957 թվականին՝ թատերական ինստիտուտն ավարտելուց հետո՝ Վերա Կոմիսարժեւսկայայի անվան թատրոնում: 60 – 70-ական թվականներին Լենսովետի անվան թատրոնում նա խաղացել Է տասնյակ դերեր:

 

Դերասանուհու թատերական և կինոդերերի ցանկը տպավորում է: Ամենահայտնիների թվում են՝ «Ծառայողական սիրավեպի» և «Հնականոն կատակերգության» հերոսուհիները: Եվ այնուամենայնիվ նա ափսոսում Է, որ չի արել ավելին:

 

Դերասանուհու հոբելյանի առթիվ Սանկտ Պետերբուրգի Թատերական և երաժշտական արվեստի թանգարանը բացել է ցուցահանդես՝ նվիրված Ֆրեյնդլիխների դերասանական գերդաստանին: Պետերբուրգցի դերասանուհուն մեծ ծրագիր է նվիրել «Կուլտուրա» հեռուստաալիքը: