Sony ընկերությունը մշակել է ժամացույց էլեկտրոնային թղթի տեխնոլոգիայի հիման վրա, որի թվացույցի և գոտու արտաքին տեսքը տիրոջ ցանկությամբ կարելի է փոխել կոճակի սեղմմամբ:

 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, իրը նորաձեւության ինդուստրիայում բարձրտեխնոլոգիական նյութի օգտագործման փորձարարական նախագծի բաղկացուցիչ մասն է: Sony-ն նաև ներկայացրել է այդ ուղղության մի շարք այլ նախագծեր:  

 

FES Watch ժամացույցը կշռում է 50 գրամ, դրա տրամագիծը հավասար է 40 միլիմետրի, հաստությունը՝ 7 միլիմետրի: Ինքնավար աշխատելու պաշարը կազմում է 60 օր:

 

Sony-ի նորույթը չունի այն նույն տեխնիկական հնարավորությունները, ինչ որ մյուս ընկերությունների «խելացի» ժամացույցները: Սակայն «խելացի» ժամացույցների համեմատությամբ Էլեկտրոնային թղթե ժամացույցի մարտկոցն աշխատում Է շատ ավելի երկար:

 

Pocket-lint ինտերնետ-կայքի գաջեթների փորձագետ Ստյուարտ Մայլսը գործը որակել է «բարձրակարգ»՝ նշելով, որ այն կատարված է ռետրո ոճով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: