Լապլանդիայում (Ֆինլանդիա) տեղի են ունեցել Սանտա Կլաուսների մրցումներ: Պատվավոր կոչման համար պայքարում Էին ամբողջ աշխարհից ժամանած մասնակիցներ: Պատվավոր կոչումն առաջին անգամ շնորհվել է Ճապոնիայի բնակիչ 35-ամյա Կոհեյ Յամասիտային, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:
Մրցության հաղթողը որոշվել է չորս փուլերի արդյունքներով: Յամասիտան մնացած հավակնորդներից խիստ հետ է մնացել «Ռոդեո եղջերվի վրա» մրցաձեւից, երբ հարկավոր էր հնարավորինս երկար մնալ մեխանիկական կենդանու մեջքին: Սակայն ճապոնացին հաղթել է մյուս երեք փուլերում, ինչն էլ նրան թույլ Է տվել գրավել առաջին տեղը:
Նա բոլորից արագ՝ ընդամենը վեց վայրկյանում կերել է մեկ աման շիլան. նախաճաշ Սուրբ Ծննդյան օրը ծանր աշխատանքից առաջ: Այնուհետև Յամասիտան սարքել Է ամենաբարձր կառուցվածքն ամանորյա նվերների տուփերով և շահել դրանք սահնակով տեղ հասցնելու մրցումներում: Լավագույն Սանտա Կլաուսների մեջ երկրորդ տեղն զբաղեցրել է Հոնկոնգի բնակիչը, երրորդն՝ Ավստրալիայի ներկայացուցիչը:
Ճապոնիա վերադառնալուց հետո Յամասուտային կհայտնվի նախատոնական մթնոլորտում: Տոկիոյում, ինչպես նաև մյուս քաղաքներում սկսել է գործել Ծննդյան տոների լուսավառությունը, խանութների ցուցափեղկերը ձեռք են բերել ամանորյա կոլորիտ, իսկ ամեն անկյունում առաջարկում են օսետի ռյորի՝ ճապոնական ամանորյա ավանդական կերակրատեսակներ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: