Մեզանից շատերը կիվին սիրում են իր յուրօրինակ համի համար, դիզայներներն այն օգտագործում են որպես տոնական սեղանների գեղեցիկ զարդարանք: Այս ամենից զատ առաջին հերթին պետք է իմանանք, թե որքան օգտակար հատկանիշներով է օժտված մրգի այս տեսակը: Նախ սկսենք նրանից, որ միջին չափի կիվին պարունակում է ` 75 մգ վիտամին С , 0.3-0.4 գրամ ճարպ, 11 գրամ ածխաջրեր , 1 գրամ սպիտակուցներ, 2.6 գրամ ցանցաշերտ, 4 գրամ նատրիում: Aroxj.am-ը ներկայացնում է 5 պատճառ կիվի ուտելու համար:
- Վիտամին С. Միջին չափի կիվին պարունակում է 92,7 մգ ասկորբինային թթու: Ինչպես հայտնի է վիտամին С – ն ուժեղ հակաօքսիդանտ է, որը ամրացնում է իմունային համակարգը, խթանում է կոլագեն նյութերի ձևավորմանը օրգանիզմում, նվազեցնում է բորբոքային պրոցեսները:
- Վիտամին В-ն վիտամին С-ի հետ համակցության արդյունքում ընդունակ են լրացնել մեկը մյուսին: В վիտամինային խումբը (մեծամասամբ В1 и В2) կարգավորում են նյարդային համակարգը, կարգավորում նյութափոխությունը:
- Կիվիի մեջ պարունակվող փոլաթթուն հանդիսանում է պրոֆիլակտիկ միջոց սակավարյունության դեմ: Ֆոլաթթվի առկայությունը կարևոր է նաև այն ժամանակ, երբ կինը պատրաստվում է հղիանալ, ինչպես նաև հղիության ընթացքում:
Շարունակությունը` այստեղ: