Չինաստանի Չժեցզյան արեւլյան նահանգի Նիմբո քաղաքի ռեստորանի այցելուներին նոյեմբերի 24-ից սպասարկում են ոչ թե մարդիկ, այլ ռոբոտներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ժենմին ժիբաո»-ին:
Ընդամենը հաստատությունում աշխատում է հինգ ռոբոտ: Երկուսը մատուցում են ճաշատեսակներ, որոնց բոլոր անվանումները նրանք անգիր գիտեն, ևս երեքը պարում են ռեստորանի մուտքի մոտ՝ զվարճացնելով հյուրերին:
Այցելուները բավական մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մատուցող ռոբոտների նկատմամբ և հաճախ լուսանկարվում են նրանց հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Շարունակությունը` այստեղ: