BlogNewz.am-ը գրում է.
Հաճախ մենք չափազանց ուշ ենք գիտակցում կյանքի ամենակարևոր բաները։ Հիշելով այդ մասին՝ մենք միշտ կարող ենք օգուտ քաղել ուրիշի փորձից։ Որոշ անբուժելի հիվանդներ մահից առաջ խոստովանել են, թե ինչի համար են ամենից շատ զղջում։
1. Ամեն ինչ ողբերգության մի՛ վերածեք։ Ցանկացած առիթով ինքդ քեզ կորցնելը կարող է սովորույթի վերածվել, իսկ դա ոչ մի իմաստ չունի։ Զայրույթով մի՛ լցվեք այն բանի համար, որ Ձեր այսօրվա օրը վատ է անցել։
2. Չափից շատ անհանգստությունը չի բարելավի Ձեր կյանքը։ Անհանգստությունն անօգուտ ու անտեղի է հատկապես այն դեպքերում, երբ Դուք սկսում եք անհանգստանալ դեռևս տեղի չունեցած բաների համար։
3. Ժամանա՛կ գտեք ավելի շատ նոր ծանոթություններ հաստատելու համար և պահպանե՛ք օգտակար կապերը։ Սա լավ սովորություն է, որը երկարաժամկետ կտրվածքով կօգնի Ձեզ կարիերա ստեղծել։
4. Մի՛ կառչեք անցած-գնացած հարաբերություններից, թող ամեն ինչ իր հունով ընթանա։ Երբեմն գալիս է մի պահ, երբ ձեր ճանապարհները հատվում են։ Հարաբերությունների շարունակման հարկադրումը ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ։
5. Զղջում եմ, որ չեմ կարողացել սկսածս ավարտին հասցնել։ Յուրաքանչյուր նոր օրը մեզ հազարավոր հնարավորություններ է ընձեռում, որոնք չի կարելի ձեռքից բաց թողնել։
6. Ես ցավում եմ, որ այդպես էլ չսովորեցի լավ պատրաստել։ Զարմանալի է, բայց դա ավելի հաճախ ընտանիքներով ու ընկերներով հավաքվելու առիթ է։