Երևանում` «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում, հոկտեմբերի 30-31-ին տեղի է ունեցել արգենտինական ֆիլմերի ցուցադրություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունից, ցուցադրության ընթացքում հոկտեմբերի 30-ին ներկայացվել են «Ձկնորսության օրեր» և «Թեզ սպ անության մասին», իսկ հոկտեմբերի 31-ին «7-րդ հարկ» և «Թեզ սպանության մասին» ֆիլմերը:  

 

Միջոցառմանը ներկա են եղել տեղական իշխանությունները, օտարերկրյա դեսպաններ, դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասախոսներ, տարբեր համալսարաններից իսպաներեն լեզվի ուսանողներ: Ցուցադրությունը բարձր գնահատանքի է արժանացել ներկաների կողմից և գովասանական մեկնաբանություններ ստացել ինչպես իրականացման գեղարվեստական որակի, այնպես էլ գործողությունների բարձր մակարդակի համար: