«Ուրիշի փոխարեն» ռոմանտիկ կատակերգության պրեմիերայի օրը հետաձգվել է. պատճառը գլխավոր հերոսին մարմնավորող դերասան Սոս Ջանիբեկյանն է, ով այս օրերին գտնվում է Շրի Լանկայում և ֆիզիկապես չէր կարող ներկա լինել ֆիլմի առաջնախաղին:

 

 

Դերասանը մեկնել է 16 օրով և նոյեմբերի 15-ին կրկին Հայաստանում կլինի: «Ուրիշի փոխարեն»  ֆիլմի ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը ESem.am-ին հայտնեց, որ պրեմիերայի հետաձգման համար այլ պատճառ չի եղել: Նրանք միայն ցանկացել են, որ Սոսը ներկա լինի առաջնախաղին: Կինոկատակերգության պրեմիերան պետք է կայանար նոյեմբերի 6-ին, սակայն կկայանա նոյեմբերի 19-ին:

 

 

Նշենք, որ Սոսի ճանապարհորդությունը գործնական նպատակով է, քանի որ Հնդկական օվկիանոսի ափին նա նկարահանվում է գեղարվեստական նոր ֆիլմում, որի առաջին մանրամասներն առաջիկայում կվստահի ESem.am-ին:)

 

 

Առաջարկում ենք դիտել Սոսի ուղերձն ու  «Ուրիշի փոխարեն»  ֆիլմի թրեյլերը:)

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը