Օրեր առաջընդամենը 34 տարեկան հասակում Ամերիկայի Միացյալ Նահանգներում կյանքից 

հեռացավ դերասանուհի Հասմիկ ՂարիբյանըՀեռուստադիտողը նրան առավել շատ ճանաչում է 

կատակերգական ֆիլմերից,Կարգին հաղորդման սկեչներիցՄշտապես զվարթծիծաղկոտ ու 

հանդարտ Հասմիկն ընկերների մոտ միայն դրական հիշողություններ է թողել

Life.Panorama.am-ը կարողացավ զրուցել նրանցից մի քանիսի հետԴժվար էր կիսվելը,բայց՝ խոսեցին.


Արմեն Թադևոսյան


«Շատ եմ ցավում, դժվարանում եմ բառեր գտնել, որովհետև այսպիսի բան չպետք է լիներ։ Անարդար է այս ամենը։ Հասմիկի հետ ոչ միայն գործնական, այլ նաև ընկերական միջավայրում ենք շփվել։ Միասին աշխատեցինք «Հարևաններ» հեռուստասերիալում: Նաև այն ժամանակ, երբ ես «ՖՄ 107» ռադիոկայանի տնօրենն էի, նրան սիրով հրավիրեցի վարել հեղինակային հաղորդում: Համաձայնեց… Չեմ ուզում Հասմիկի մասին խոսել հիշողության դրվագներով։ Ուրախ, միշտ ժպտերես, ընկերասեր. այսպիսին նա եղել է և կա ինձ համար։ Անցյալով չեմ խոսի»․․․

Արմեն Պետրոսյան


«Ես Հասմիկից միայն դրական հիշողություններ ունեմ, շատ դրական, պոզիտիվ և տաղանդավոր մարդ էր, ում հետ աշխատելը հեշտ էր ու թեթև»:

 

 
Շարունակությունը` այստեղ: