«Եվրատեսիլ-2014» մրցույթի հաղթող, ավստրիացի երգիչ Թոմաս Նոյվիրթը, ով հայտնի է Կոնչիտա Վուրսթ կեղծանվամբ, հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Այս մասին հայտնել է Reuters-ը:


Վուրսթը սեղմել է Պան Գի Մունի ձեռքը, որից հետո երկու երգ կատարել նրա համար:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Վուրսթի պայքարը խտրականության և անհանդուրժողականության դեմ: