BBC-ի պատվերով կատարված հարցման տվյալների համաձայն՝ բրիտանական Quen խմբի Bohemian Rhapsody երգը մյուսներից ավելի լավ է օգնում բարձրացնելու տրամադրությունը: Հարցմանը մասնակցել Է հազար մարդ, որոնց ընտրությանն են առաջարկվել 10 տարբեր երաժշտական ստեղծագործություններ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Բուժական տեսակետից օգտակար կոմպոզիցիաների ցանկի երկրորդ տեղում հարցման մասնակիցները նշել են շվեդական ABBA քառյակի Dancing Queen-ը, իսկ երրորդում՝ բրիտանացի Ֆարել Ուիլյամսի Happy՝ համեմատաբար վերջերս ստեղծված հիթը: Թեեւ, Ֆարելն ստիպված Է եղել երրորդ տեղը բաժանել, ամբողջությամբ վերցված, դասական երաժշտության հետ:
Հարցվածների ավելի քան 75 տոկոսը հայտարարել Է, որ իրենց դուր է գալիս երաժշտություն լսել, երբ վատառողջ են կամ էլ ինչ-որ բան չի ստացվում, և տասը հոգուց ինը խոստովանել է, որ երաժշտությունն օգնում Է լավացնել տրամադրությունը կամ նույնիսկ մեղմում Է վատ ինքնազգացողությունը:
Հարցման մասնակիցներին առաջարկված երգերի եւ երաժշտական ստեղծագործությունների ցուցակից տղամարդկանց 30 տոկոսն ընտրել է Bohemian Rhapsody-ն, մինչդեռ կանանց մեծ մասը՝ 28 տոկոսը, առաջին տեղում դրել է Dancing Queen-ը:
65 տարեկանից բարձր մարդիկ նախաատվությունը տվել են, ամբողջությամբ վերցված, դասական երաժշտությանը, իսկ երիտասարդության շրջանում առավել բուժիչը եղել է Happy երգը:
Ցանկում նաև հիշատակվում են Բոբ Մառլիի, Մայքլ Ջեքսոնի և Ռոբի Ուիլյամսի հիթերը: