Երբ փոքր-ինչ ազատ ենք լինում, շատերս փորձում ենք մեր ժամանցն անցկացնել լավ ֆիլմ դիտելով: Սակայն երբեմն լավ ֆիլմ փնտրելու համար ավելի շատ ժամանակ ենք անցկացնում, քան բուն կինոդիտման: Հետևելով ESem.am-ի «Կիրակնօրյա կինոդիտում» շարքին` կարող ես  ընտրություն անել՝ նկատի ունենալով հայտնիների խորհուրդները:)

 

 

Այս անգամ իր դիտած ֆիլմերի ԹՈՓ 5-ը մեզ ներկայացրել է այժմ ԱՄՆ-ում բնակվող դերասան Նարեկ Ներսիսյանը: «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից առավել հայտնի դարձած Նարեկի խոսքով՝ զբաղվածության պատճառով չի հասցնում հաճախ դիտել ֆիլմեր: «Արդեն քանի օր է՝ ուզում եմ նայել Բրեթ Փիթթի մասնակցությամբ «Fury» ֆիլմը, բայց այդպես էլ ժամանակ չի ստացվում»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց դերասանը, ով ֆիլմեր ընտրելիս առաջինն ուշադրություն է դարձնում, թե ո՞վ է ռեժիսորը: Նա նշեց, որ անծանոթ ռեժիսորի դեպքում կարդում է սյուժեն, ու ուշադություն դարձնում, թե ովքեր են ընդգրկված  դերասանական կազմում: Դերասանի դիտած վերջին ֆիլմը «Lucy»-ն է:

 

 

Ահա և Նարեկի առանձնացրած ֆիլմերի հնգյակը.

 «3-iron»

 «Заводной апельсин» 

 «Космическая одиссея»

«Антихрист»

«Կեսգիշերային ճեպընթաց»

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը