Օրեր առաջ երգչուհիներ Րիհաննայի և Ադելի հայտնի երգերի «cover»  տարբերակները ներկայացրած պատանի երգչուհի Անգելինա Գասպարյանը երկրպագուների համար անակնկալ է պատրաստել:) Նա տեսահոլովակ է նկարահանել «Մամա» երգի հիման վրա, որի աշխատանքներն ավարտվել են օրերս:

 

 

 

«Մամայի» երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը: Տեսահոլավակի ռեժիսորը Արեն Բայադյանն է: Նկարահանումներն տևել են երկու:

ESem.am-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ տեսահոլովակի սյուժեն դեռևս գաղտնի է պահում:) «Միայն կասեմ, որ բոլոր մայրիկներին հաճելի անակնկալ է սպասվում»,- վստահեցրեց Անգելինան:

 

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը