Tert.am-ը գրում է.

 

 

Բրիտանական Կոլչեսթր քաղաքում սկանդալ է առաջացել, երբ պարզվել է, որ 22-ամյա բնակչուհի Դանիել Ուոթսոնը քաղցկեղով հիվանդ է ձևացել՝ շքեղ հարսանիք կազմակերպելու համար, գրում է Комсомольская правда-ն։

 

 

Ամեն ինչ սկսվել է բրիտանական պարբերականներից մեկին տված հարցազրույցից, որտեղ Դանիելը պատմել է, որ ստիպված է իր հարսանիքը կազմակերպել ավելի վաղ՝ «սարսափելի» հիվանդության պատճառով։

 

 

Աղջիկը բացատրել է, որ այժմ իր մոտ 4-րդ աստիճանի քաղցկեղ է։ Իր շանսերը 20%-ից էլ քիչ են, սակայն ինքը հույս ունի, որ կբուժվի։ Իսկ բուժման միջոցներ չունի։

 

 

Բրիտանուհու պատմությունը հուզել է հազարավոր մարդկանց։ Արդյունքում աղջկա համար հավաքվել է մոտ 16.000 դոլար։

 

 

Ուոթսոնի ընկերները և ծանոթները պարզապես ապշել են, երբ որոշ ժամանակ անց քիմիաթերապիայից հյուծված աղջկա փոխարեն սոցկայքի նրա էջում տեսել են լիովին առողջ Դանիելին, ով հայտնել է իր հղիության մասին։

 

 

Շարունակությունը` այստեղ: