ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հոկտեմբերի 4-11-ը Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակներում հյուրախաղերով է հանդես եկել Ավստրիայում և Գերմանիայում:  Նվագախումբը հոկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Լինցի «Բրուքներհաուս», հոկտեմբերի 6-ին` Կլագենֆուրտի «Մյուզիքվերեյն Կառնտեն», հոկտեմբերի 10-ին` Լյուբեկեի «Շտադհալե» համերգասրահներում:


Հյուրախաղերի ընթացքում ներկայացվել են Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը» և սյուիտը «Սպարտակ» բալետից, Պ. Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան, Դ. Շոստակովիչի «Ջութակի թիվ 1 կոնցերտը», Մ. Մուսորգսկու «Գիշերը լերկ լեռան վրա» և Էդ. Միրզոյանի «Շուշանիկ» սիմֆոնիկ պոեմները: Մենակատարներն են Անուշ Նիկողոսյանը (ջութակ) և Անդրեաս Ֆրյոլիխը (դաշնամուր):