Եվրոպայի 2019 թվականի մշակութային մայրաքաղաք է հռչակվել ժայռափոր իտալական հնագույն պատմական Մատերա քաղաքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Իտալիայի մշակույթի նախարարությունը:


Մատերայի մրցակիցները Եվրոպայի 2019 թվականի մշակութային մայրաքաղաքի կոչումը ստանալու գործում եղել են իտալական հնագույն քաղաքներ Ռավեննան, Պերուջան, Ասիզին, Կալյարին և Սիենան: Ավելի վաղ Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի կոչումը իտալական քաղաքներից ստացել էին Ֆլորենցիան, Գենուան ու Բոլոնիան:

 

Ամեն տարի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք է հռչակվում նախապես որոշված ԵՄ անդամ երկրի քաղաքներից մեկը: Եվրոպայի առաջին մշակութային մայրաքաղաքը 1985 թվականին հռչակվել էր Աթենքը: Այս տարվա մշակութային մայրաքաղաք էին հռչակվել Շվեդիայի Ումեո և Լատվիայի Ռիգա քաղաքները: