BlogNewz.am-ը գրում է.
Դժվար է աշխարհում մի երկիր գտնել, որտեղ հայազգի հաջողակ բիզնեսմեններ չլինեն։ Պատմության ընթացքում հայերը հաճախ կարևորագույն պաշտոններ են զբաղեցրել աշխարհում տնտեսության ու առևտրի տարբեր ոլորտներում։ Շատ երկրների կառավարություններ ֆինանսական մարմիններում պաշտոններ էին վստահում հայերին։ Այդ միտումը մինչ այսօր էլ պահպանվել է։
Ստոև ներկայացնում ենք աշխարհի ամենաազդեցիկ 10 հայերին, ովքեր ներառվել են ցանկում ոչ միայն ժամանակակից բիզնեսչափանիշներին համապատասխան իրենց ունեցած հաջողությունների համար, այլև Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի նկատմամբ ունեցած բարեգոործական ակտիվության համար։
Քըրք Քրքորյան (ԱՄՆ) – ԱՄՆ-ի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Tracinda Corporation-ի հիմնադիր նախագահը։
1978թ․-ին Time ամսագիրը Քըրք Քրքորյանին անվանեց երկրի ամենահաջողակ ձեռնարկատեր։ Այսօր Քրքորյանի ընկերությունները կառավարում են Նևադայի ու Կալիֆորնիայի խոշորագույն խաղատները (MGM Grand, Flamengo, Intenational Hotel):
2005թ.-ին Washington Post-ը Քրքորյանին տեղադրեց ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում խաղային բիզնեսի ոլորտի ամենահաջողակ բիզնեսմենների ցանկի երկրորդ հորիզոնականում (առաջին հորիզոնականում Բենջամին Սիգելբաումը)։ Քրքորյանը Միացյալ Հայկական հիմնադրամի և Լինսի հիմնադրամի հիմնադրել է։ 1988-2011թթ. Ընթացքում Քրքորյանը 5 միլիարդ դոլարից ավելի գումար է տրամադրել Հայաստանին ու Արցախին բարեգործության նպատակով։ Նրան շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում։
Սթիվեն Կանդարյան (ԱՄՆ) – MetLife ապահովագրական միջազգային ընկերության նախագահ։
Կանդարյանի պաշտոնական կարողությունը 25 միլիարդ դոլար է կազմում։ Fortune 500-ում ներկայացված ընկերությունների առաջին հարյուրյակի մեջ ներառված ընկերությունների 90 տոկոսը MetLife-ի հաճախորդներն են։ Այսօր MetLife-ը աշխարհի 500 խոշորագույն ընկերությունների ցանկում 31-րդն է։ Սթիվ Կանդարյանը հայազգի խոշորագույն բարեգործներից մեկն է, սակայն նախընտրում է չհրապարակել իր բարեգործական գործունեության մասին։
Ամեն տարի նա միլիոնավոր դոլարներ է փոխանցում հայկական բարեգործական ֆոնդերին։ Նրա ընկերությունները աջակցություն են ցույց տալիս ԱՄՆ-ի առաջատար լոբբիստական խմբերին։
Էդուարդո Էռնեկյան (Արգենտինա) -American International Airports և Aeropuertos Argentina 2000 ընկերությունների նախագահ։ Էռնեկյանի ընկերությունները կառավարում են արգենտինական 32 և Ուրուգվայի, Էկվադորի ու Հայաստանի հիմնական օդանավակայանները։ Հենց Էռնեկյանի միջոցներով (200 միլիոն դոլար) է վերականգնվել Զվարթնոց օդանավակայանի հին տերմինալը։ 2007թ․-ի փետրվարին Էռնեկյանը գնեց Կոնվերս-բանկի ակցիաները։
Այսօր նա համարվում է Արգենտինայի ամենահարուստ բիզնեսմենը ու Հարավային Ամերիկայի 5 ամենահարուստ մարդկանցից մեկը։ Էռնեկյանը Լատինական Ամերկայի հայկական կազմակերպությունների ֆինանսական հիմնական դոնորն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում նա մի քանի միլիոն դոլար է ներդրել Հայաստանի ու Արցախի տարբեր ֆոնդեր։ 2011թ․-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Արգենտինա իր այցելության ժամանակ Էդուարդո Էռնեկյանին հանձնեց «Ասպետ Սուրբ էջմիածնի» շքանան։
Շարունակությունը` այստեղ: