Երգչուհի Թեյլոր Սվիֆթը միակ աստղն է, ով իր ստեղծագործական կյանքի ընթացքում արդեն երկրորդ անգամ արժանանում է «Տարվա կին» տիտղոսին,որը նրան շնորհել է "Billboard" ամսագիրը:
Նշենք, որ այդ տիտղոսին արժանանում են այն այստղերը, ովքեր վերջին տասներկու ամսվա ընթացքում իրենց նորարարությամբ և հաջողություններով նպաստել են երաժշտական ինդուստրիայի զարգացմանը: Առաջին անգամ այդ տիտղոսին Թեյլորն արժանացել էր ր 2011 թվականին: