BlogNewz.am-ը գրում է.
Օրդ լավ սկսելու համար զարդուցիչի ձայնը քո սիրած այն երգը դիր, որ անհնար լինի չժպտալ, երբ արթնանաս։ Դե իսկ ուրախ ու առողջ կյանք ապրելու համար՝ միավորիր ահա այս 7 սովորությունները։
1 Մի բաժակ ջուր խմիր հենց արթանաս
Սա օրգանիզմդ կպաշտպանի ջրազրկումից, կլավացինի մարսողական համակարգի աշխատանքը։ Դու կսկսես այնպիսի փոփոխություններ նկատել, ինչպիսին մաքուր ու փափուկ մաշկն ու ավելի լավ մարսողությունն է։ Այն ավելի լավ ազդեցությունուն կթողնի, եթե դրան կիտրոն, կամ մեկ թեյի գդալ խնձորի քացախ ավելացնես։
2 Առնվազն մեկ ժամ մի՛ ստուգիր էլ.-փոստդ ու հեռախոսդ
Հեռախոսդ կողքի՞դ ես դնում քնելիս ու առավոտյան արթանանալով առաջին բանը, որ անում ես այն վերցնե՞լն է։ Սա այնքան էլ լավ սովորություն չէ։ Եթե դու զսպես քեզ ու արթնանալուց հետո առնվազն մեկ ժամ չստուգես էլ-փոստդ, կամ ֆեյսբուքյան հաշիվդ, ապա կնկատես, որ միտքդ ավելի մաքուր է, կենրոնացված ու հանգիստ։
3 Մտածիր մի այնպիսի բանի մասին, որի համար շնորհակալ ես
Սա օգնում է, որ ավելի դրական տրամադրվես ու առաջ շարժվես օրվա ընթացքում։ Եթե դու երեք և/կամ հինգ բան մտածես, շատ ավելի լավ։
4 Դուրս արի ու խորը շունչ քաշիր
Թոքերդ թարմ օդով լցրու, նույնիսկ, եթե դրսում ցուրտ է։ Սա ընդամենը 10 վայրկյան է տևում, սակայն այն քեզ հիշեցնում է, որ կենդանի ես ու շնչում ես։
Շարունակությունը` այստեղ: