«Այնքան շատ է մարդկանց անտարբերությունը, որ դրա արդյունքում մեր քաղաքը այլանդակվել է: Մի քանիսն իրենց շահի համար ապականում են Երևանի կենտրոնը: Շատ մեծ ճարտարապետական սխալներ են թույլ տալիս: Այդ կոպիտ սխալների հետևանքով վերանում է հին Երևանը:
Երիտասարդները չեն զգում, թե ինչպես է ամեն ինչ ապականվում, քանի որ չեն տեսել հին Երևանը: Նախկինում ամեն շրջան իր պուրակներն ու կինոթատրոնները, իր արձաններն ուներ: Իսկ հիմա կյանքը կենտրոնացվել է փոքր կենտրոնում: Շարունակում եմ գործել այն այգիները, որոնք մասնավոր սեփականություն են հանդիսանում, օրինակ՝Սիրահարների այգին, Կասկադի այգին»,-Երևանի տոնին ընդառաջ իր մտահոգությունների մասին Life.panorama.am-ի հետ զրույցում կիսվեց երգիչ Արթուր Իսպիրյանը:
Շարունակությունը` աստեղ: