Դերասանուհի, հաղորդավարուհի Արփինե Գաբրիելյանն այժմ ապրում է բուռն ստեղծագործական կյանքով: Ընդամենը երեկ կայացավ «Սուպեր մամա» կինոկատակերգության պրեմիերան, այնտեղ նա խաղացել է հիմարիկ քարտուղարուհու դեր: Բոլորովին վերջերս եթեր հեռարձակվեց «Ֆուլ հաուս» սիթքոմը, որում նա կերտում է թիթիզ ու հարուստ աղջկա կերպար: Արփինեն Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ նորություններն այդքանով չեն սահմանափակվում:
-Նոր կինոկատակերգությունում կերտում եք հիմարիկ քարտուղարուհու կերպար. սա առաջին մեծ
կոմերցիոն ֆիլմն էր, որտեղ հանդես էիք գալիս, այո՞:
-Այո, իսկ, առհասարակ, սա գեղֆիլմում նկարահանվելու իմ չորրորդ փորձն էր: Քանի որ, ինչպես գիտեք, կինոինդուստրիան Հայաստանում այդքան էլ զարգացած չէ, հազվադեպ է պատահում, որ կինոհրապարակում դերասանն իրեն հոլիվուդյան դերասանների պես լավ է զգում սակայն պետք է ասեմ, որ ես կոմֆորտ միջավայրում էի: Մարմնավորել եմ հիմարիկ աղջկա. դա հեշտ չէր: Նրա ինտոնացիան, դեբիլիկ հայացքը ստանալն ինձ համար բարդ էր, այդ հարցում շատ օգնեց ռեժիսորը:
Շարունակությունը` այստեղ: