Կարո՞ղ են արդյո ք չբուժված ատամները հղիության ընթացքում վնաս հասցնել պտղին, ինչո՞վ են առանձնանում հղիներին տրամադրվող ստոմատոլոգիական միջամտությունները մնացյալ ստոմատոլոգիական միջամտություններից: Այս և այլ հարցերին պատասխանում է բժիշկ-թերապևտ, հղիների ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման բաժանմունքի առաջատար մասնագետ` Հովհաննես Ռափյանը:
Պրն. Ռափյան` ասացեք խնդրեմ, ի ՞նչ է հղիների ստոմատոլոգիա ասվածը է և արդյո ՞ք սա նոր ուղղություն է ժամանակակից ստոմատոլոգիայում:
- Հղիների ստոմատոլոգիա հասկացողությոնը, իրենից ներկայացնում է հատուկ հղի կանանց համար մասնագիտացված անվտանգ ստոմատոլոգիական միջամտությունների իրականացում: Այն համեմատաբար նոր ուղղություն է ժամանակակից ստոմատոլոգիայում, որն ի դեպ մեր երկրում նոր է զարգացում ապրում:
Իսկ ինչո ՞վ են առանձնանում հղիներին տրամադրվող ստոմատոլոգիական միջամտությունները մնացյալ ստոմատոլոգիական միջամտություններից:
- Հղիներին մատուցվող ծառայությունները միտված են առաջին հերթին անվտանգ հղիության ապահովմանը, որի առաջնային պահպանման նախադրյալն է բերանի խոռոչի բոլոր բորբոքային պրոցոսների վերացումը, ինչպես նաև կանխարգելումը: Կանխարգելման մեջ են ներառվում' պրոֆեսիոնալ հիգիենան, կարիեսով ախտահարված ատամների բուժումը և այն միջամտությունները, որոնք հնարավորություն են տալիս կանխել հետագա բարդությունների առաջացումը:
Հղիության ո ՞ր ամսից կարելի է դիմել բժիշկ ստոմատոլոգին:
- Օպտիմալ ժամանակահատված է համարվում հղիության 3-ից 7-րդ ամսվա միջև ընկած ժամանակահատվածը, սակայն եթե կան բորբոքային խնդիրներ, ցավ, ապա միջամտությունները կարող են իրականացվել հղիության ցանկացած ժամկետում:
Հղիության ընթացքում, ո ՞ր ստոմատոլոգիական միջամտություններն են ցուցված:
- Հղիության ընթացքում կարևոր նշանակություն է տրվում բերանի խոռոչի -
պրոֆեսիոնալ հիգիենային: Որպես կանխարգելիչ միջամտություն տվյալ պարագայում կարող է իրականացվել կարիեսով ախտահարված ատամների բուժում` ցանկացած բարդության, իսկ բորբոքային խնդիրների դեպքում` ատամների էնդոդոնտիկ բուժում, ինչպեն նաև կարելի է կատարել ատամի հեռացում, եթե կա հստակ ցուցում :
Կա՞ն միջամտություններ, որոնք հակացուցված են հղիություն ընթացքում:
- Հղիության ընթացքում հակացուցված են բերանի խոռոչի մեծ վիրահատական միջամտությունները' ատամնային իմպլանտացիան, օրթոպեդիկ կոնստրուկցիաների պատրաստումը, ատամների քիմիական սպիտակեցումը և այլն: Առհասարակ այդ ընթացքում ցանկալի է հետաձգել բոլոր այն միջամտությունները, որոնք ունեն ռիսկային գործոն և առաջնային չեն հանդիսանում, սակայն կարելի է հետագայում իրականացնել տվյալ միջամտությունները պլանային կարգով:
Կարո՞ղ են արդյոք չբուժված ատամները հղիության ընթացքում խնդիրներ առաջացնել:
- Իհարկե: Բերանի խոռոչում առկա ցանկացած խնդիր, որը բորբոքային պրոցեսի պատճառ է հանդիսանում կարող է ազդեցություն ունենալ հղիության վրա: Բորբոքային պրոցեսը այն հիմնական պատճառբերից մեկն է, որը ժամանակին չկանխելու հետևանքով կնոջ մոտ կարող է առաջացնել վիժում, վաղաժամ ծննդաբերություն: Տվյալ պարագայում կարևոր չէ, թե բորբոքումը բերանի խոռոչում է, թե այլ օրգան համակարգերում` ցուցումը մեկն է, պարտադիր կերպով իրականացնել համապատասխան բուժում անցանկալի հետևանքներից խուսափելու համար:
Ստոմատոլոգիական միջամտությունները կատարվում են ցավազրկմամբ, թե ՞ ո չ և արդյո ՞ք անվտանգ է նրանց կիրառումը:
- Ցանկացած միջամտություն, որը կարող է ուղեկցվել ցավով անպայման կատարվում է ցավազրկմամբ` տվյալ պարագայում, հատուկ անզգայացնող նյութերի կիրառմամբ, որի կիրառումը լիովին անվտանգ է պտղի համար:
Ինչպե ՞ս է իրականացվում ստոմատոլոգիական դիագնոստիկան հղիության ընթացքում, քանի որ ինչպես գիտենք հղիության ընթացքւոմ հակացուցված է ճառագայթի ազդեցությունը:
- Ժամանակակից թվային ռենտգեն սարքավորումները հնարավորություն են տալիս հետազոտությունները իրականացնել նվազագույն ճառագայթման չափաբաժնով, որոնք ուղղակի չեն կարող որևէ ազդեցություն թողնել կամ ունենալ պտղի հետագա զարգացման վրա: Նշեմ, որ հատուկ հղիների համար սահմանված են պաշտպանիչ գոգնոցներ, որոնք մեկուսացնում են որովայնի խոռոչը նվազագույնի հասցնելով ճառագայթների ազդեցությունը:
9. Ինչպե՞ս ճիշտ խնամել ատամները հղիության ընթացքում
- Ասեմ, որ ուղղակի անհրաժեշտ է իրականացնել ատամների մանրակրկիտ մաքրում օրը 2 անգամ: Օգտագործեք մաքրման համար նախատեսված այն պարագաները, որոնք նշանակել է Ձեր ստոմատոլոգը: Ուշադիր եղեք ատամների մաքրման ընթացքում, եթե նկատեք արտահայտված լնդային արյունահոսություն կամ որևէ այլ անհանգստացնող երևույթ, ապա անհապաղ դիմեք համապատասխան մասնագիտացում ունեցող ստոմատոլոգի, հետագա բարդություններից խուսափելու համար:
Տվյալ ոլորտում որպես համապատասխան փորձառություն ունեցող մասնագետ, ի՞նչ մասնագիտական խորհուրդ կտաք հղի կանանց:
- Այսօր մենք ունենք շատ կարևոր մի խնդիր` կոտրել այն չհիմնավորված կարծրատիպը, թե ատամ բուժելը հակացուցված է հղիության ընթացքում, որն ի դեպ լայն տարածում ունի մեր հանրության շրջանում: Այդ է պատճառը, որ շատերը խուսափում են հղիության ընթացքում դիմել ստոմատոլոգին, ընդունելով այս կամ այն ծանոթ-բարեկամի սխալ խորհուրդը: Սակայն հիմք ընդունելով ժամանակակից ստոմատոլոգիայի վերջին ձեռքբերումները վստահորեն կարող եմ ասել, որ եթե կա խնդիր` ապա, կապ չունի թե տվյալ պացիենտը հղի է, թե ոչ:
Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ ոչ թե խնդրի լուծումն է իր մեջ պարունակում վտանգ, այլ հենց առկա խնդիրը իր հավանական բարդություններով: Ուստի ցանկացած անհանգստացնող երևույթի առկայության դեպքում, անհրաժեշտ է անհապաղ դիմել համապատասխան փորձառություն ունեցող մասնագետի օգնությանը:
Վերջում օգտվելով առիթից կցանկանայի շնորհավորել բոլոր ապագա մայրերին նման հուզիչ իրադարձության առիթով և հիշեցնել, որ այժմ Դուք պատասխանատու եք ոչ միայն Ձեր, այլ նաև երեխայի առողջության և բարեկեցության համար: Մեր խնդիրն է Ձեր ատամների առողջությունը պահպանելը և գեղեցիկ ժպիտ պարգևելը: