BlogNewz.am-ը գրում է.
Յուրաքանչյուր գրող իր ռազմավարությունն է մշակում դատարկ էջերի հետ իր ամենօրա պայքարում հաղթելու համար։ Սա պատահում է ոչ միայն սկսնակների հետ, այլև արդեն իսկ փորձառու գրողների հետ։
Բացի իրենց տաղանդից, գրելու հմտություններից ու մտքերից, մեծագույն հանճարներն աշխարհի հետ կիսվում են ստեղծագործելու հանդեպ ունեցած իրենց մեծ կրքով։
Հավատաք դրան, թե ոչ, շատ գրողներ՝ բառերը թղթին հանձնելու համար բավականին տարօրինակ սովորություններ են ձեռք բերել։ Գրողներից շատերին հաջողվում էր առանձնանալ ու տարբերվել մյուսներից հենց այս սովորությունների շնորհիվ։
1 Պառկած ստեղծագործել
Շատ գրողներին պառկելն օգնում էր կենտորնանալ գրելու վրա ու օգնում ավելի կրետաիվ մտածել։ Նրանք կարողանում էին ոգեշնչանք գտնել ու թղթին հանձնելու համար ճիշտ բառերն ընտրել հարհմարավետ իրենց անկողիններում տեղավորված վիճակում։
Այս սովորություն ունեցող գրողնների թվին են պատկանել Մարկ Տվենը, Ջորջ Օրվելը, Էդիթ Ուարթոնը, Վուդի Ալենը և Մարսել Պրոսթը։ Իսկ ամերիկացի հեղինակ Թրումեն Կապոտը նույնիսկ հայտնի է որպես «ամբողջական հորիզոնական գրող» մականվամբ, քանի որ նա չէր կարողանում մտածել կամ գրել, եթե պառկած չէր։
2 Կանգնած ստեղծագործել
Ի տարբերություն առաջին կետի, այս դեպքում գրողները նախընտրում են ուղղահայաց վիճակում ստեղծագործել։ Կանգնած ստեղծագործել նախընտրող գրողներից են եղել Հեմինգուեյը, Չարլզ Դիքենսը, Վիրջինիա Վուլֆը, Լյուսիս Քերոլ և Ֆիլիպ Ռոթը։
3 Ստեղծագործել ինդեքսային քարտերի վրա
Լոլիտա, Անգույ կրակ, Ադա ստեղծագործությունների հեղինակ Վլադիմիր Նաբուկովը իր բոլոր ստեղծագործությունները գրել է ինդեքսային քարտերի վրա, որոնք պահում էր արկղերի մեջ։ Գրելու այս մեթոդն օգնում էր նրան տեսարաններն առանձին-առանձին գրել, այնուհետև դրանք ցանկացած ձևով դասավորել ու վերադասավորել։ Նա նաև քարտերն իր բարձի տակ էր պահում, այնպես, որ յուրաքանչյուր պահի կարողանար մտքերը գրի առնել։
Շարունակությունը` այստեղ: