Հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի պրոդյուսեր, վարող Հրաչ Մուրադյանը նոյեմբերին եթեր կհանձնի երկու նոր հեռուստանախագիծ` ծայրահեղ տարբեր ոլորտներից: Life.panorama.am-ը Հրաչի հետ զրուցել է այս և այլ հետաքրքիր թեմաների շուրջ:
«Կիսաբաց լուսամուտներ»-ի տեսագրություններից հետո դժվարությամբ էի ուշքի գալիս»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուն այսօր Հայաստանում իր տեսակի մեջ միակն է: Կուզենայի, որ հեռուստադաշտում այն ունենար մրցակիցներ, նախ`որպեսզի մարդկանց օգնելու հնարավորությունները մեծանային, բացի այդ` դա հեռուստադաշտում լճացումից խուսափելու լավագույն տարբերակը կլիներ:
Հիշում եմ, որ առաջին երկու տարիներին թոք-շոուի տեսագրություններից հետո դժվարությամբ էի ուշքի գալիս, անգամ խմում էի հանգստացնող դեղամիջոցներ, եկավ ժամանակ, որ դիմեցի նաև հոգեբանի օգնությանը: Հետո հասկացա, որ կարող եմ ինքս ինձ դնել տվյալ իրավիճակի մեջ, բայց պետք չէ ինձ դնել ծրագրի ժամանակ ներկայացվող պատմության մեջ, այլապես խնդրի լուծման ուղիները չեմ տեսնի:
Շարունակությունը` այստեղ: